Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում է

Իրանի նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում է
09.09.2014 | 16:59

Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով Ղազախստանում է: Նրա և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման օրակարգում են Կասպից ծովի կարգավիճակի, տարածաշրջանի անվտանգության, Իրանի ու Ղազախստանի միջև առևտրի ծավալների մեծացման հարցերը:
Երկու երկրները, Թուրքմենստանի հետ մեկտեղ, մտադիր են երկաթուղի բացել։
Սա Ռուհանիի առաջին այցն է Ղազախստան և ընդհանրապես Միջին Ասիա։
Այս ամիս անցկացվելու է Կասպից ծովի ափամերձ երկրների համաժողով, իսկ այս շաբաթավերջին Տաջիկստանում անցկացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ